Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

Իրան-Հայաստան երկաթուղու քաղաքական գինը

Իրան-Հայաստան երկաթուղու քաղաքական գինը
13.12.2014 | 15:29

Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանի խոսքով, մի քանի ներդրողներ հետաքրքրված են Հայաստան-Իրան երկաթգծով: «Ազատության» հետ զրույցում Բեգլարյանն օրերս ասել է, որ իր տեղակալ Արթուր Առաքելյանի՝ վերջերս Թեհրան կատարած այցելության արդյունքում համաձայնագիր է ստորագրվել, ըստ որի՝ Հայաստանում երկաթգծի շինարարության մեկնարկից հետո, Իրանը պարտավորվել է 400 միլիոն դոլար հատկացնել մինչև Հայաստանի սահման երկաթուղի կառուցելու համար: Հայաստանի տարածքում այդ երկաթուղու շինարարությունը կարժենա մոտ 3 միլիարդ դոլար:

Իհարկե, այնպես չէ, որ մեր պաշտոնյաների թեկուզ հրապարակային հայտարարություններին պետք է շատ լուրջ վերաբերվենք, որովհետև Բեգլարյանի տեղակալը՝ նույն Արթուր Առաքելյանը, շաբաթներ առաջ նույն վստահությամբ հայտարարություն էր արել աբխազական երկաթուղու մասին, ինչը հերքվեցին վրաց պաշտոնյաներն ու չհաստատեցին ռուս պատասխանատուները:
Այնուամենայնիվ, եթե նախարարի ներկայացրածը մոտ է իրականությանը, ապա այդ երկաթգծի կառուցումը պետք է դառնա առաջնահերթություն մեր իշխանությունների համար, ընդ որում, խոսքը միայն նախագծի տնտեսական բաղկացուցչի մասին չէ: Այստեղ ամեն բան հասկանալի է, ու շատ էլ խելք պետք չէ՝ հասկանալու համար, թե ինչ կարևորություն ունի երկաթգիծը մի երկրի համար, որը երկու հարևանների կողմից ենթարկվում է շրջափակման:
Հայաստան-Իրան երկաթգիծն ունի նաև քաղաքական բաղկացուցիչ, եթե խնդիրը դիտարկում ենք Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի հրամայականի համատեքստում: Պակաս կարևոր չէ այն հանգամանքը, որ Իրան-Արևմուտք հարաբերությունների կարգավորման հեռանկարի պարագայում մեծանալու է Իրանի տարածաշրջանային դերակատարությունը, մեր ռեգիոնում ստեղծվելու է միանգամայն նոր իրավիճակ, որը կարող է բարենպաստ լինել Հայաստանի համար: Սակայն, նոր իրավիճակից օգտվելու համար, մեր իշխանություննրը պետք է կարողանան Մոսկվայից անկախ քաղաքականություն վարել, հատկապես՝ իրանական ուղղությամբ:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1087

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ